Ֆրանսիայի խորհրդարանի պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված՝ ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,- ասված է մեկնաբանության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով