Էդմոնը փորձում է «բոլորի համար ընդունելի թեկնածու» դառնալով իշխանության գալ

Ռազմական փորձագետ  Կարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան իր  էջում  գրել  է.

«Էդմոնը փորձում է «բոլորի համար ընդունելի թեկնածու» դառնալով իշխանության գալ։
1. Նիկոլին համոզում է, թե «Վարչապետությանդ օրերը միևնույն է հաշված են, թո՛ղ ձերոնք իմ համար քվեարկեն ԱԺ-ում, ես էլ երաշխավորում եմ, որ հետապնդումներ չեն լինի հրաժարականիցդ հետո, միևնույն է՝ դուք ԱԺ-ում մեծամասնություն եք»։
2. Ընդդիմությանը համոզելու է, որ ինքն է ամենաարագ ընտրվող և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակը։
Ընտրվելուց հետո, ենթադրում եմ, բոլոր պայմանավորվածությունները կջրվեն կամ էլ փոփոխությունների կենթարկվեն։
Մեծ հաշվով դեմ չէի լինի նույնիսկ Էդմոնի թեկնածությանը, բայց եթե «Իմ քայլը» մանդատները վայր դնի։ Եթե Էդմոնի ընտրվելը պետք է նշանակի «Իմ քայլի» պահպանություն (և Նիկոլի իմունիտետ քրեական հետապնդումից), ապա Էդմոնի թեկնածությունը քննարկելն անիմաստ է»,։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով