Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ. պաշտպան

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

«Հենց նոր տեղեկացա, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել վստահորդիս, Միհրան Տարոնի Հակոբյանի ապօրինի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ: Ու էն պայմաններում, որ վերջինիս ձերբակալելու ուղղակի օրենսդրական արգելք կար…»,- գրել է Շխիմյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին, քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երևանի տարբեր հատվածներից ակցիայի մասնակիցների մի մասին՝ շուրջ 85 անձի ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց, նրանցից քսանը՝ այդ թվում Միհրան Հակոբյանը, ձերբակալվել էին:

Ավելի ուշ Միքայել Շխիմյանը հայտնել էր, որ Միհրան Հակոբյանն ազատ էր արձակվել, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով