Եթե փրկում ես զինվորին, ինչո՞ւ դուրս չես բերում Արցախից. տղաները քնում են բետոնին, առանց դեղորայք՝ 60 օր ուտում միայն պահածո. Զինվորի մայր

«Համոզված եմ, որ հայտարարագիրը կարդացել եք՝ որ օրը , որ ժամին, որ տարածքն է ազատվում, բայց ե՞րբ զինվորները պետք է լքեն Արցախը, ոչ մի կետ չկա։ Այսքանից հետո մենք իրավուքն ունենք չվստահելու կառավարությանը»,- այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց ժամկետային զինծառայողի մայրը։

Զինծառայողների ծնողները պնդում են, թե վարչապետը ելույթներում կրկնում է, թե համաձայնագրով զինվորներին է փրկում, ծնողները պահանջում են տղաներին փրկել մինչև վերջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամպագորգոռ խոսում ես, դե ուրեմն փրկիր մինչև վերջ։ Եթե փրկում ես, ինչո՞ւ զինվորը դուրս չի գալիս Արցախից։ Դու չունես տարրական պայմաններ զինվորի համար՝ նա քնում է բետոնին, 60 օր ուտում է կոնսերվա։ Ատամը ցավում է զանգում ծնողին, ասում դեղ ուղարկեք։ Արցախում բանկոմատ չի աշխատում, որ կարողանանք գումար ուղարկենք։ Ընկերներով կոպեկներն են իրար վրա դնում, մակարոն են առնում խաշում, ուտում են։ Ամեն ինչը երկրորդական է, երբ երեխայիդ կյանքին վտանգ է սպառնում։ Բայց եթե չես կարում այդ էլեմենտար հարցը կարգավորես, ինչո՞վ վստահ լինենք, որ վաղը մեր երեխաների կյանքը չի վտանգվի»,- ասաց զինծառայողի մայրը։

Ծնողները ժամկետներ են նշում՝ պահանջում են մինչև Լաչինի ճանապարհը հանձնելը՝ դեկտեմբերի մեկը, զինծառայողներին տուն վերադարձնեն։

Մանրամասները`ՓԱՍՏԻՆՖՈ-ի  տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով