Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան

Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը։Նույնիսկ այսքան կորուստներից հետո առնվազն տարօրինակ է տեսնել գործող իշխանությունների անհոգությունը և շարունակաբար հանրությանը մոլորեցնելու փորձերը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա գրել է. « Բազմաթիվ ականատեսներ ահազանգում են ադրբեջանական զորքերի կողմից Սոթքի հանքավայրի ներխուժման մասին, սակայն իշխանությունները ինչպես միշտ անգործության են մատնված, մտածում են լոկ իրենց իշխանությունն երկրաձգելու մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ նրանից թե ով կմնա իշխանության այդ հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի։ Սոթքի հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու և մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։

2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 16,3 մլրդ ՀՀ դրամի հարկեր (34 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 30,4 տոկոսով կամ 3,8 ՀՀ մլրդ դրամով։

Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել Սոթքի հանքավայրի անխափան գործունեությունը ապահովելու ուղղությամբ, յուրաքանչյուր չաշխատած օրը մեծ և անդառնալի վնասներ է հասցնում մեր երկրի տնտեսությանը և ազգաբնակչությանը։ Բացի այդ, հարկային եկամուտների նվազումը լուրջ խնդիրներ կառաջացնի հետագայում վարկեր ներգրավելու ժամանակ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով