Ոստիկանները խուզարկում են Միհրան Հակոբյանի տունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան:

«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ: Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը:

Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել…»,- գրել է Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով