«Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկանների կիրառությունը, մենք տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների».Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր առավոտից Ադրբեջանի ԶՈՒ-երը և ահաբեկչական խմբավորումները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակվողական գործողությունները՝ հիմնականում փոքր խմբերով և օջախային հարձակումներով ՝տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ , չնայած ընթացող մարտական գործողություններին, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, այսօր արդեն հակառակորդի կողմից կռվող երկրորդ վարձկանը նույնպես խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, ինչ խնդիրներ է ստացել և որպես ինչ է օգտագործվել մեր դեմ:

«Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկանների կիրառությունը, մենք տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, թե ինչպես, որ տեղամասում և ինչ խնդիր ենք նրանք լուծում: Ահաբեկիչներով առաջին գծում խնդիր լուծելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ցամաքային ուժերի պոտենցիալը վնասված է»,-ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսայնը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով