Թուրքական կառավարությունը Սիրիայից թյուրքական բնակչություն է տեղափոխում՝ վերաբնակեցնելու Քաշաթաղի շրջանում՝ Սյունիքի և Արցախի արանքում

Թուրքական կառավարությունը Սիրիայից թյուրքական բնակչություն է տեղափոխում՝ վերաբնակեցնելու Քաշաթաղի շրջանում՝ Սյունիքի և Արցախի արանքում։Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է  Վահագն Վարագյանը:
«Անհայտ կորածների հուսահատված հարազատները ստիպված են ապավինել Ռուսաստանի բարեսրտությանը՝ իրենց հարազատներին ու զավակներին գտնելու հույսով։
Հայաստանում այս պահին փաստացի գոյություն չունի իշխանություն։ Իսկ դուք շարունակեք լռել, նախկինների ենթադրյալ վերադարձի հիմնազուրկ թեզերով արդարացնել ձեր լռությունը, ժամանակ տալ տապալված իշխանություններին և ողջ ժողովրդի ֆիզիկական գոյության հարց թողնել օդում կախված»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով