տեփանակերտ և Մարտունի քաղաքաների ուղղությամբ հակառակորդը կիրառել է հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար.Արծրուն Հովհաննիսյան

Ինչ էլ բանակցեն, մինչև չլինեն վերիֆիկացիոն մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, քանի որ շատ առարկայական է, որ տեսնեն հրադադարը խախտողին և ֆիքսեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արծրուն Հովհաննիսյան:

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ այսօր Ստեփանակերտ և Մարտունի քաղաքաների ուղղությամբ հակառակորդը կիրառել է հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա,որ Ադրբեջանը ընրովի շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը:Չեմ կարծում, թե գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին կամ ծննդատունը»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ ՊԲ-ն ուսումնասիրում է ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և դրանց հետևանքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով