TACC-ին տված հարցազրույցում թուրք ադրբեջանական տանդեմի սպասարկու նիկոլը անբարոյականության ու ցինիզմի հերթական մաստեր կլասսը ցուցադրեց.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«TACC-ին  տված հարցազրույցում թուրք ադրբեջանական տանդեմի սպասարկու նիկոլը անբարոյականության ու ցինիզմի հերթական մաստեր կլասսը ցուցադրեց: Իր նպատակն էլ հենց այն է, որ իրեն քննարկեն տարբեր շրջանակներ, ինքն էլ հընթացս ժամանակ շահի՝ իր հակահայկական կիսատ պրոյեկտները ավարտին հասցնելու համար… Եվ եթե կարծում եք դավաճանը իր գործն ավարտել է, ապա սխալվում եք, նա դեռ ջանալու է Սյունիքը հանձնել և բոլոր հնարավոր սադրանքներով, ճանապարհներով աջակցել թուրքիայի մուտքին տարածաշրջան:
Երջանիկ անհատներ, հպարտ քաղաքացիներ և այլք չեզոքներ, չեք անհանգստանում չէ՞, թուրքի յաթաղանից ավելի սարսափելին, մեռնելուց ավելի վատ ձեր համար դոլարի բարձրացող կուրսն է չէ՞»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով