Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Պատկերավոր ասած, սա նշանակում է, որ Հայաստանի՝ որպես պետության, դարպասներն, ըստ էության, անպաշտպան են և դրանք գրեթե ազատորեն, ըստ սեփական հայեցողության կարող է բացել և փակել թշնամին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել, ինչի առաջնային մեղավորը միայն ստի և ատելության ջատագով և ցավալի պարտության խորհրդանիշ վարչախումբն է, որն ունակ չէ ընդունելի կերպով արձագանքել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի առջև համարյա յուրաքանչյուր օր ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով