Սոցապնախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին Նիկոլը հանձնեց Ալիևին. Զաքարյան

Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի պատմություն, ոչ մի բարոյական նորմ, ոչ մի քաղաքական տրամաբանություն, ոչ մի սիլլոգիզմ չկա այն մասին, որ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Խայտառակ կապիտուլյացիա ստորագրած պետության գլուխը՝ նախագահը մամուլից իմանա դրա մասին, և դա համարվի նորմալ։

2. Կռվող բանակի թիկունքում կասկածելի դավադրությամբ ու դավաճանությամբ հողեր հանձնած, պատերազմը՝ պետության մակարդակով ձախողած կառավարությունում հրաժարականը տալիս է ոչ թե վարչապետը, այլ սոցապ կամ կրթության նախարարները։ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին։

3. Մինչ այժմ չկա ավանտյուրիստական այս պատերազմի ու նրանում կրած խայտառակ պարտության պատճառնների ուսումնասիրության մասին՝ պետական մակարդակի որևէ խոսք։ Ոչ ոք չի հարցնում, և ոչ ոք չի պատասխանում, թե ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է մեղավոր, ո՞վ բանակցեց այս հայտարարության տեքստը, ո՞վ և ու՞մ հետ քննարկեց նրա դետալները, ինչու՞ պատերազմը կանգ չառավ մինչև Շուշի ու Հադրութ, ո՞վ էր կայացնում ռազմա-քաղաքական որոշումները և այլն։ Սա աղետ է, պետության չգոյության մասին աղետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմարների մի մեծ բազմություն շարունակում է ապրել այնպես, կարծես թե ոչինչ չի եղել»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով