Շուշիի հանձնման հարցը երբեք չի դրվել, նման հարց առաջացել է այս պատերազմի ընթացքում. Վլադիմիր Պուտին

 

Կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ պայմանավորվածությունները՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաեւ տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, կստեղծեն հիմքեր, որպեսզի նորմալավեն հարաբերությունները։ Աս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսսիա 24»-ի եթերում՝live.russia.tv

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջազգային նորմերի համաձայն, Ղարաբաղը մշտապես եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, դրա համար ՀԱՊԿ-ը չէր կարող խառնվել։

Պուտինը ասել է, որ հոկտեմբերին ինքը կարողացել է համոզել Ալիեւին, որ դադարեցվեն մարտական գործողությունները, եթե Շուշի վերադառնան փախստականները, սակայն Հայկական կողմը դեմ է եղել։

Այն որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, հայտնի է եւ Անկարան դա չի թաքցրել։ Դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներից է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գլխավոր ձեռքբերումը, որ ունեցանք, ասել է Պուտինը՝ Ղարաբաղյան պատերազմի, արյունահեղության դադարեցումն է։

Դավաճանության մասին Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքները հիմք չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

Ղարաբաղի վերջնական ստատուսը դեռ կարգավորված չէ։ Մոսկվան պահպանում է ստատուս քվոն։ Երբ որ կարգավորվեն հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարելի է նաեւ լուծել կարգավիճակի հարցը։
Կրակի դադարեցումը հեռանկարում հնարավոր է դարձնում հարաբերությունների կարգավորումը։
Վերջնական կարգավորմանը Ղարաբաղյան հարցի մենք մոտ ենք եղել մի քանի անգամ։
Եթե այժմյան պայմանավորվածությունները ձեռք բերվեին ավելի վաղ, արյունահեղությունից կարելի էր նաեւ խուսափել։
Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը։
Շփման գծի երկայնքով թուրք զինվորականների ներկայությունը կլիներ սադրանք, որը հասկանում էր նաեւ Էրդողանը։
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Ղարաբաղի հարցով, օգտագործելու է անօդաչուներ։
Հայաստանի կողմից ներկայիս համաձայնագրի մերժումը կլինի ինքնասպանություն եւ մեծ սխալ այդ երկրի համար։
Պայմանավորվածությունը Ղարաբաղի մասով ձեւակերպվել է մեկ օրում, սակայն պայքար  է ընթացել ամեն մի նախադասության ու ստորակետի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով