Փորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը. Բաբկեն Հարությունյան

Պարզվում է՝ ինձ ապօրինի ձերբակալելուց հետո իմ տանը խուզարկության սանկցիա տված այսպես կոչված դատավոր Կարեն Ֆարխոյանը նույնանման սանկցիաներ է դակել նաև սրբապիղծ դավաճանի դեմ պայքարող մյուս գործիչների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Փորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը։ Պարզվեց՝ ժամանակին քաղաքում նորմալ հեղինակություն է ունեցել, ինքն ու եղբայրը հարգված մարդիկ են եղել։ Իրենք քաղաքում հարգանք են ունեցել, երբ Նիկոլը դեռ Իջևանի չոլերում է եղել։ Ու մարդիկ, որոնք հիասթափված պատմում էին Ֆարխոյան եղբայրներից, անկեղծ հարցադրում էին անում՝ ինչը կարող էր ստիպել քաղաքի երբեմնի հարգված մարդկանց դառնալ հայրենիք հանձնած Նիկոլի կամակատարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես էլ չեմ գտնում այդ հարցի պատասխանը։ Եթե առաջ Նիկոլին ծառայելը անձնական նախասիրության հարց էր, հիմա Նիկոլին չծառայելը տղամարդկային արժանապատվության հարց է, որովհետև Նիկոլը հայրենիք հանձնած դավաճան է։ Իսկ դավաճան սրբապիղծին ծառայող յուրաքանչյուր ոք՝ ավելի բեթար տականք։ Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճանի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը»,- գրում է Հարությունյանը։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով