«Փաստինֆո».Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքները կքննեն Ավան նստավայրի դատավորները

Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով Նարեկ Մալյանին ու Ռոբերտ Մելքոնյանին ձերբակալելու որոշումների դեմ փաստաբանի ներկայացրած բողոքները կքննվեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավորների կողմից։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տեղեկացմամբ՝ «Վետօ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանին, Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը՝ Արման Հովհաննիսյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Դ.Հարությունյանի նախագահությամբ նիստը տեղի կունենա ժամը 15։00-ին, իսկ Արման Հովհաննիսյանի նախագահությամբ՝ ժամը 16։30-ին ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով