Պետք է առավելագույն ջանքերով Ադրբեջանի վրա ճնշում գործադրենք. Արտակ Բեգլարյան

ՀՀ և ԱՀ իշխանությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն Ադրբեջանի վրա, ճնշեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարդասիրական հարցերի քաղաքականացումը։ Այս մասին  ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ կան տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք իրենց վերլուծությամբ կեղծ են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դեպքեր ենք արձանագրել սիրիական պատերազմից տեսանյութերի տարածման, բայց դեպքերի հիմնական մասն իրական էր։ Ավելին ասեմ,  նույնիսկ հիմնական մասում կարողացել ենք բացահայտել մեր ռազմագերիների ինքնությունը։ Պետք է զգույշ լինենք հավատալու այս կամ այն տեսանյութին, բայց փորձագետները պետք է ուշադիր զննեն»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով