Պատերազմն ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել. Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող. Իզաբելլա Աբգարյան

Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Քանի որ շատերը նոր են իմացել իմ՝ խմբակցությունից դուրս գալու փաստը, թեպետ գրել էի այդ մասին (երկար տեքստեր կարդալ չեք սիրում), տեղեկացնեմ, որ դեռ մայիս ամսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում: Այդ մասին տեղյակ էր թե՜ իմ թիմը, թե քաղաքապետին էի ասել, որ խնդիրներ ունեմ: Սակայն սպասում էի, որ վաղուց արված առաջարկիս քննարկմանը ներկա լինեմ, որն էլ պիտի տեղի ունենար հոկտեմբերին:
Իմ խնդիրները կապված չէին ոչ քաղաքապետի, ոչ էլ իմ խմբակցության հետ: Շատ ավելի խորն էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չէի կարծում, որ ճիշտ է, մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել:

Հեղափոխության սկզբունքներին և օրականգին հավատարիմ եմ եղել, այդ սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում:

Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմը ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել: Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող»,-գրել է Իզաբելլա Աբգարյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով