Պատերազմի ժամանակ մենք տվել ենք 100% սուտ ինֆորմացիա».Մովսես Հակոբյան

ԶՈՒ ինֆորմացիոն կենտրոն կա, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ մտցնելը՝ սուտ տեղեկատվություն տարածելը։ Այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը։ Այս մասին ասուլիսին ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ։ Դրանից են ծնվում հարցերը, որ հասարակությունը, կռված տղաները չեն հասկանում՝ ինչու՞ այսպես»,- նկատեց նա՝ հավելելով, որ մի մասը գտնում էին, որ մենք հաղթում էինք՝ պատերազմը կանգնեցրին, մի մասն էլ՝ որ պետք էր կանգնեցնել պատերազմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ այսօր վերադարձած մարտական ընկերները, որոնք եղել են կամավոր, ներկայացել են զորահավաքի պլանով, պայմանագրային զինծառայողներ են, հարցազրույցներ են տալիս, որոնք իրենց չեն վերաբերում և զինվորը սկսում է քննարկվել ԳՇ պետի որոշումները, մինչդեռ  զինվորին պետք է այնպիսի հարցեր տալ, որոնց իրենք կարող են պատասխանել, մասնավորապես՝ զինվորին կարելի է հարցնել իր խրամատի և իր խրամատի առաջ կատարվող իրադարձությունների մասին։

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, որովհետև խոսելու ժամանակ չեն ունեցել։ Գեներալ-գնդապետը հիշեցրեց տարածված լուսանկարը, որտեղ զինվորի մի ձեռքում հրանոթի ձգանն է, մյուս ձեռքում՝ հաց, քանի որ նրանք կռվում և սնվում են այդպես, իսկ այն լուսանկարները, որոնք ցուցադրվում են՝ պառկած, ուտելիքով, դա պատերազմի դաշտ չէ, խորք է, անտառներ են, որտեղ պատերազմը հեռու է։ Բացի դա՝ հավաքված սննդի կազմակերպումը նաև հանցագործություն է, որովհետև բոլորին հրահանգ տրված է, որ երկու-երեք հոգուց ավել մարդ՝ մեկ վայրում,  չպետք է կուտակվի։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով