Monthly Archives: Նոյեմբերի 2020

Հայ Ազգի և պետականության կործանումը.Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է. ««Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման բեմադրող ռեժիսորը, գլխավոր պրոդյուսերները, Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը: Սկսվել է այսպես կոչված Հայաստանը վրացական ուղղով տանելու փորձը: Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական համագործակցություն սկսել հարևանների հետ, շրջանառության մեջ դնելով նոզ թեզեր և օրակարգ բերելով Թուրքիայի… Կարդալ ավելին »

Մինաս Ավետիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Նոյեմբերի 30-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան… Կարդալ ավելին »

Սերժանտ Նարեկ Կարապետյանը թշնամու 5 տանկ է ոչնչացրել, սերժանտ Գուրգեն Մահտեսյանը թշնամու կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Պաշտպանության բանակը Արցախի պատերազմից հերոսական դրվագներ է ներկայացրել։ Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավ-արևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ: Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ կամազ… Կարդալ ավելին »

Խիստ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները․ Արցախի ՄԻՊ

  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է սոցցանցերում տարբեր խմբերի հանդեպ վիրավորական վերաբերմունքին։ Գրառման մեջ ասվում է․ «Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց… Կարդալ ավելին »

Ահա թե ինչու էր «Արցախը գերագույն արժեք է» արտահայտությունն ազդել մեր գերագույն հրամանատարի վրա, որի ղեկավարած երկիրը պատերազմի օրերին հանկարծ իմ կարիքն ունեցավ

Հայկ Սարգսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. «Պոստպատերազմական իրավիճակում շատ ու շատ երևույթներ առավել պարզ ու հասկանալի են դառնում: Երևի կհիշեք` ամիսներ առաջ մեր գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, ազատվել եմ աշխատանքից` ֆեյսբուքում «անթույլատրելի» նյութ լայքելու համար: Այդ նյութն էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է»… Կարդալ ավելին »

Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում. ԱԻՊԾ

  Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են… Կարդալ ավելին »

Լուծման բանալին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձեռքում է. Հրանուշ Հակոբյան

  Վիճակի շտկման բանալին հրապարակներում հավաքվածների թիվը չէ, հացադուլ անողների թիվը չէ, մեր որդեկորույս և որդի փնտրող ծնողները չեն, այլ լուծման բանալին ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձեռքում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Լուծումը Ազգային Ժողովում է Հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ հայրենակիցներ, մենք շատ ենք կորցրել, անչափելի են… Կարդալ ավելին »

Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում.Արփինե Հովհաննիսյանը`Փաշինյանին

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է. «փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի՝ 1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր եւ դատախազի, իր եւ զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին ֆեյսբուքը։ 2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղը իր հուշատետրն է կամ անանուն… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 135 124 է, մահվան դեպքերինը՝ 2706

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 30-ի դրությամբ… Կարդալ ավելին »

Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք.Արթուր Դանիելյան

Արթուր  Դանիելյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. «Քանի օր է ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էր մանում: Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը… Կարդալ ավելին »