Նիկոլից պաշտոն ստացողները նպաստում են հանրության մոտ վարչապետի «պաշտոնավարման» կեղծ պատրանքի ստեղծմանը. դրանով փորձ է արվում մեր ազգային շահերի հաշվին երկարացնել գործող իշխանության կյանքը. Կարեն Բեքարյան

Նիկոլից պաշտոն ստացողները և նրա հետ տարաբնույթ ձևաչափերով «պաշտոնապես» հանդիպողները՝ նպաստում են հանրության մոտ վարչապետի «պաշտոնավարման» կեղծ պատրանքի ստեղծմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասսարակական-քաղաքական գործիչ  Կարեն  Բեքարյանը:

«Դրանով փորձ է արվում մեր ազգային և պետական շահերի հաշվին՝ րոպեներ երկարացնել գործող իշխանության կյանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևաբար, մարդկանց այդ խումբը ևս, ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը գործող իշխանությունների արված և արվող քայլերի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 2 օրից քիչ»,- գրել է Բեքարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով