Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ․ «Հայրենիք»

 

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնչեցրել էր դեռևս ս.թ. հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Ցավոք, այդ կոչը հիմնականում մնաց անտեսված, ինչն էլ ամիսներ անց հանգեցրեց մեր ժողովրդի համար աղետալի հետևանքներ արձանագրած կապիտուլյացիային, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով