«Մխիթար, դավաճա՜ն». բողոքի ակցիա՝ «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում։ Ցուցարարները վանկարկել են «Մխիթար, դավաճա՜ն», տեղեկացնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել իշխող խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով