Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանին վերջին հրաժեշտն են տալիս հարազատներն ու երկրպագուները

 

Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես փոխանցում է ria.ru-ն, արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա գործընկերները, ընկերները, հարազատներն ու երկրպագուները։ Թատրոնի նախասրահում դրված է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված ընկերների ու գործընկերների կողմից բերված ծաղկեպսակներով։ Դագաղը դրված է թատրոնի բեմին, դահլիճում հնչում է երաժշտություն, իսկ էկրանին ցուցադրվում են արտիստի լուսանկարները։ Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, հոգեհանգստի արարողությունը պետք է սկսվեր կեսօրին, սակայն դերասանին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներին սկսել են ներս թողնել 11:30-ից (երևանյան ժամանակով՝ 12:30-ից)։ Արարողությունը տևելու է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով