Մեզ լռեցնելն անհնար է․ վաղը՝ ժամը 14։00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին ասվում է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնար է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ»,- ասված է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով