Մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը․ ԿԳՄՍՆ

 

Նոյեմբերի 22-29-ին կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև.

Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83

Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 81

Ֆրանսերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44

Անգլերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44

Գերմաներեն՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 43

Հայոց եկեղեցու պատմություն՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 106

Քիմիա՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 53

Օլիմպիադաները կմեկնարկեն ժամը 12:00-ին, մասնակիցները պետք է ներկայանան մինչև ժամը 11:30-ը։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադան կանցկացվի Վաղարշապատի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, իսկ մյուս 7 առարկաների օլիմպիադաները՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։

Նշենք, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 896-Ա/2 հրամանի։

Նոյեմբերի 22-29-ն անցկացվելիք առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով