Մայրիկը նեղսրտած է տեսանյութից, որ իր բալիկին քննարկում է ամբողջ համացանցը

 

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ ջան, քանի որ այս փոքրիկի մասին անընդհատ տարբեր լուրեր են շրջանառվում, մի փոքր պարզաբանում անեմ։ Արտյոմիկը դեռ մեկ ամիս առաջ է  Արցախից եկել Գորիս՝ հազարավոր այլ փոքրիկների նման, որոնց ընտանիքները  կորցրել են ամեն ինչ և հյուրընկալվել Գորիսում։ Նրանց խնդիրները լուծում է Գորիսի համայնքապետարանը։ Երեխայի  մասին տեսանյութը նկարվել է դեռևս սեպտեմբերին (մայրիկի հավաստվամամբ)  իսկ իրենք վաղուց Գորիսում են և էստեղ մենք ապահովում ենք անհրաժեշտ սննդով։ Մայրն է խնամում 6 բալիկներին, հիվանդ չէ, մահացած չէ, ինչպես շատ տեղեր նշվում է (պարզապես մի փոքր կենցաղավարման խնդիր կա, և Գորիսում  նրանց աջակցում է մի հրաշք ընտանիք)։ Ընտանիքի համար ավելորդ գումարներ հավաքելու կարիք չկա,  գումարներ մի փոխանցեք ինչ որ հաշիվների, դրանք հասցեատիրոջը չեն հասնում և չեն հասել (Արտյոմիկի մայրն է վստահեցնում, իսկ ես հավատում եմ, քանի որ ամեն շաբաթ գալիս է)։
Արտյոմիկի ընտանիքը Գորիսում մնալու տեղ ունի, երեխաները սննդի խնդիր չունեն, մենք մշտապես ապահովում ենք, նոր հագուստ ևս ստացել են, բայց որոշ պակաս բաներ կան, որոնք էլի փորձում ենք հասցնել։   Մայրիկը նեղսրտած է  տեսանյութից, որ իր բալիկին քննարկում է ամբողջ համացանցը, դադարեցրեք խնդրում եմ, նրանք որևէ տեղ գնալու ցանկություն չունեն, ոչ էլ երեխային որդեգրելու կամ այլ նախաձեռնությունների կարիք կա։ Կենցաղային որոշ խնդիր ունեն, բայց  մեր համայնք եկած նմանօրինակ հազարավոր ընտանիքներ կան, որոնց ամենօրյա խնդիրները էստեղ փորձ է արվում լուծվել ՝ սեպտեմբերի 27-ից սկսած։ Ներողություն եմ խնդրում երեխայի լուսանկարը էլի տեղադրելու համար, պարզապես, որ հասկանալի լինի՝ խոսքն ում մասին է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով