Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Լուրը Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն էր: Նա մեծ դերակատարում է ունեցել Փարաջանովի թանգարանի հիմնման ու կայացման հարցում։ Նա տաղանդավոր լուսանկարիչ էր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով