Կրկնեմ հարցս` որտեղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը.Նարեկ Մալյան

2018թ հեղափոխությունից հետո «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» տնօրեն Նիկոլ Փաշինյանը նշանակեց սորոսական Հայկակ Արշամյանին:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է ՎԵՏՕ -ի  հիմնադիր  Նարեկ  Մալյանը:

««Պատերազմի օրերին Հայաստանն ու սփյուռքի մեր հայրենակիցները դոլար առ դոլար իրենց բերաններից կտրելով փոխանցումներ էին անում հիմնադրամին: Սորոսական Արշամյանը նույնիսկ գնաց «Արծրունն է կանչում» հաղորդման հյուր և «հաղդելու ենք», ստերի ներքո կոչ արեց փողեր փոխանցել հիմնադրամին:
Բոլորս հիշում ենք սոց ցանցերում տեղադրվող սմս-ների սքրինները, զոհված հերոսների հոգեհանգիստների ժամանակ ծաղկեպսակների փոխարեն հիմնադրամ փոխնցվող գումարների անդորագրերը, դպրոցներում հավաքվող և հիմնադրամ ուղարկվող գումարները և այլն: Ազգը միաբանված գումար էր հավաքում Հայաստան հիմնադրամի համար:
Ի վերջո հավաքվեց 169 միլիոն դոլար:
Հիմա հարց. որտեղ է Հայաստան հիմնադրամի 169 միլիոն դոլարը, եթե այս դավաճան իշխանությունների կողմից հայրենազրկված արցախցիներին տրամադրվելու է օգնություն ընդամենը 136 դոլար, որը ամենաճոխ հաշվարկներով չի անցնելու ընդհանուր առմամբ 3-4 միլիոն դոլարը:
Որպեսզի ապուշ բաներով ժողովրդին չխաբեն, նախապես ասեմ, որ Հայաստան հիմնադրամի փողերով զենք չեն կարող գնել, իսկ հայրենազրկված արցախցիների կարիքները հոգալը մեր պետության ամենաառաջնային խնդիրն է:
Հարցը չափազանց կարևոր է, քանի որ ինչպես գիտեք ամենակոռումպացված մարդիկ սորոսականներն են: Սորոսականների սիրած զբաղմունքն է հիմնադրամի փողեր տակով անելը, ուստի չեմ կարող հանգիստ լինել այդ առումով:
Կրկնեմ հարցս` որտեղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը:
Հարգելի հայեր, սորոսական Հայկակ Արշամյանից պահանջեք թափանցիկ (Թրանսփարենսի) հաշվետվություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով