Քաղաքական ու բարոյական ինքնասպանները

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

«Այս բառակապակցությունը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր կապիտուլյանտի ու իր ամուսնու կառավարությունում պաշտոն զբաղեցնելու մասնագիտական ու բարոյական «քաջություն» ունեն։ Համ վերցնում են հող հանձնողի պիտակը, համ էլ դրանով իսկ խաչ քաշում ապագայի վրա։ Նիկոլի իշխանությունում աշխատելը պարսավելի էր ինքնին, բայց հիմա՝ խարան է։

Տարիքի կամ կարիերայի մայրամուտին գտնվողներին կարող է թվալ, որ հարմար պահ է անվան կողքը «նախարար» բառը գրելու։ Բայց ավաղ, որպես բոնուս գալիս է դավաճան, հայրենիք վաճառած բառերը։ Ափսոսել կարելի է, ներել կամ հասկանալ՝ ոչ։

Այս պահին՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Այվազյան ՀՀ արտաքին գործերի նախարար

Վաղարշակ Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարար

Մեսրոպ Առաքելյան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրանիկ Փիլոյան Արտակարգ իրավիճակների նախարար

Շարունակելի…

Պտտվում են արդարադատության նախարարի( սրանց հանդեպ հատուկ ուշադիր եմ լինելու), կրթության նախարարի թեկնածուների անուններ։ Տեսնենք՝ ովքեր են մի քանի օրով նախարար նշանակվողները։

Սա այնպիսի եզակի կերպար է, որ շուրջը պիտի աղտոտի ու նոր գնա։ Բոլորին ապականի։ Բայց դա գիտակցված ընտրություն է։ Չասեք՝ չգիտեիք կամ էլ գործ էիք անում։ Ձեր մեջ պրոֆեսիոնալներ չկան, որ այդ պիտակը իրենց կպցնեն ու արդարացնեն։ Անցյալի ուրվականն է նշանակումներ անում ու ժամանակ ձգում։

Ամբիցիայի բավարարումից ամբիցիոզ ինքնասպանություն մի քայլ է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով