Ի սկզբանե ասել եմ, որ սա ամբողջությամբ կեղծ գործ է և այս գործի միակ նպատակը ներքաղաքական գործընթացը կասեցնելն է

Երեկ հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրվել եմ ՀՔԾ որպես կասկածյալ՝ հարցաքննվելու համար։ Այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը  քիչ առաջ դուրս եկավ ՀՔԾ շենքից։

«Ի սկզբանե ասել եմ, որ սա ամբողջությամբ կեղծ գործ է և այս գործի միակ նպատակը ներքաղաքական գործընթացը կասեցնելն է, բայց շատ կարևոր հանգամանք կա.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք չենք զբաղվում ինչ-որ քաղաքական պրոցեսներ գեներացնելով, մենք զբաղվում ենք մեր հայրենիքը փրկելով, որովհետև մեր հայրենիքը վաճառվել է դավաճանական խմբակի կողմից, և մենք յուրաքանչյուրս մի կողմ դնելով մեր կուսակցական պատկանելությունը, անում ենք մեզնից հասանելիք ամեն բան, որ այս դավաճանական պայմանագիրն ամբողջ ծավալով ուժի մեջ չմտնի»ասաց Արթուր Վանեցյանը։

 

Հիշեցնենք,որ  Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և Դավիթ Համբարձումյանը հրավիրվել էին ՀՔԾ՝:Նրանց այս պահին մեղադրանք առաջադրված չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով