Հուսով եմ, որ բոլորը հիշում են վարչապետի «խորիմաստ» միտքն, առ այն, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է

 

Հուսով եմ, որ բոլորը հիշում են վարչապետի «խորիմաստ» միտքն, առ այն, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իհարկե, այս «դարակազմիկ» միտքը շատերի կողմից ծափահարության արժանացավ։ Իսկապես, ի՞նչ լիբերալիզմ, կոմունիզմ,սոցիալիզմ,սոցիալ-դեմոկրատիա, պահպանողականություն, ազգայնություն, քրիստոնեություն և այլ , այսպես կոչված գաղափարախոսություններ։ Չէ՞ որ մենք ունենք ժողովրդի, լեգիտիմ, օրինական, «հպարտ» իշխանություն։

Իրականում, որևէ իշխանություն,չի կարող զերծ լինել «իզմ»-երից։ Նույնը վերաբերում էր և է, իմքայլական վարչապետի իշխանությանը։ Այն ստեղծվեց և ամրապնդվեց, ապրիլյան պատերազմի հերոս Աբաջյանի կեղծ պապիկի կերպարով, շարունակվեց կեղծ «ոստիկան» Աշոտի, կեղծ տատիկով, արյունի կաթիլով կեղծ վիրակապով, Ծիծեռնակաբերդ այցելող կեղծ պապիկով, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկով։ Սուտն ու կեղծիքը տարածվել են համացանցով, ողջ պատերազմն է դրանցով ուղեկցվել։ Եվ այս ողջ 2,5 տարիների ընթացքում մեր հանրությունը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց ցավոք ծափահարել դրանց։Եվ, ի՞նչ, կարծում եք սա գաղափարախոսություն չի՞, «իզմ» չի՞։

Այո , սա գաղափարախոսություն է, հստակ «իզմով» , և այդ «իզմ»-ը կոչվում է՝ ՖԵՅՔԻԶՄ։ Ահա , «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը»,- գրում է Իշխանյանը։

 

«Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է». Ռոբերտ Հայրապետյան

18.01.2021

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ Ռ․ Սաֆրաստյանը՝ զորավարժությունների մասին. Yerkir Daily

18.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով