Հովիկ Աղազարյանը Արարատի մարզպետարանի դասալիք «շան տղուն» փախցրեց, բերեց Արցախից, տեղյակ էլ չէր, որ Ջեբրայիլը մերը չէ

 

Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ մեկ դրվագի, որն առնչվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Տարոն Տոնոյաննը հիշեցրեց. «Հովիկ Աղազարյան հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, բժշկական պարագաներով Երևանից ինձ արկղեր էին ուղարկել, մեքենայից իջեցրեց, մի քանի բան մնաց մեքենայում, հարցրեցի՝ բա սա ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջեբրայիլ եմ տանելու: Ընկեր, ասի, ի՞նչ Ջեբրայիլ, Ջեբրայիլը արդեն հանձնած է, ասաց՝ ի՞նչ ես խոսում Ջեբրայիլը մեր ձեռքում է, զանգեց «իմքայլականներից» իմացավ, որ Ջեբրայիլը մեր ձեռքում է և, իհարկե, չգնաց»:

Տարոն Տոնոյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը միայնակ չի եղել, նրա հետ մեկ անձ է եղել, որը վերջերս Կառավարության դիմաց հաջակցության ակցիա էր անում ու պաշտպանում Նիկոլ Փաշինյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի հատ էլ «կասկայով թմբլիկ ախպեր կար հետը, ով Արարատի մարզպետարանում է աշխատում, վերջում Հովիկ Աղազարյանը փախցրեց դասալիք «շան տղուն» բերեց Երևան: Փաստերով եմ խոսում, թող կանչեն պատասխանը տամ: Մի-երկու օր առաջ այդ «դասալիք էշը», ներեցեք, կառավարության մոտ կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:

Տարոն Տոնոյանն ասաց, որ իշխանությունը մեզ պատրաստում են հետագա պարտությունների:

Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով