Հեռացի՛ր անցնցում և մեր երկիրը մի՛ տար նոր արկածախնդրության. Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանին

Հեռացի՜ր անցնցում և մեր երկիրը մի տար նոր արկածախնդրության, ֆեյսբուքյան իր   էջում  գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի վարչապետը ապաշխարհելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ այս սցենարը վաղուց ծանոթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։
Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, նախկին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։

Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին, որովհետև բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում և գործում են հանուն հայրենիքի փրկության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեռացի՛ր անցնցում և մեր երկիրը մի՛ տար նոր արկածախնդրության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով