Հայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններ.«Հրապարակ«

«Հրապարակ«-ը  գրում  է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմի վերջին օրերին ռազմաճակատ մեկնած, բայց թեժ մարտերին այդպես էլ չմասնակցած Հայկ Մարությանը կրկին իր տարբերվող որոշումներով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում։ Այս անգամ նա մի տգեղ որոշում է կայացրել։ Մեր տեղեկություններով՝ Մարությանը Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին հրահանգել է պատերազմում զոհվածների անուններով փակցվող սեւ ժապավեններ այլեւս չփակցնել, իսկ

որոնք որ արդեն փակցված են, ժամանակից շուտ գնում-հանում են։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել մի քանի թաղապետերից, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Միայն Ավանի թաղապետն ասաց, որ սեւ ժապավենները փակցված են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան, այնտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Հարցման պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։

Ի դեպ, Երեւանն ամենամեծ բնակչություն ունեցող Հայաստանի քաղաքն է, Երեւանում են ապրում Հայաստանի բնակիչների կեսից ավելին, հետեւաբար, այստեղ զոհվածների քանակն ավելի մեծ է, քան մարզերի մյուս քաղաքների։ Այստեղ էլ պետք է հանդիպեին այդ ժապավենները, մինչդեռ դրանք փակցված են ծայրամասային մի քանի երկրորդական փողոցներում։

Նշենք, որ Հայաստանի բոլոր մարզերում այս պահի դրությամբ բազմաթիվ սեւ ժապավեններ են փակցված, յուրաքանչյուր զոհվածի անունով ժապավենը հեռացվում է նրա հուղարկավորությունից 40 օր անց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով