Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1248, մահվան՝ 39 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 133 594 է, մահվան դեպքերինը՝ 2656

Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 594-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 2121 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Նոյեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 535 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 39 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2656-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1330 է, ընդհանուր առողջացածներինը՝ 106 479, փաստացի բուժվողներինը՝  24459 24580  (մեկ օրում նվազել է 121-ով): Մեկ օրում արվել է 3358 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 505 965 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով