Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում.Սենոր Հասրաթյան

Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Չնայած մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես իրենց մշտական բնակության վայրերը թողած արցախցիներն աստիճանաբար վերադառնում են հայրենի օջախներ, բայցևայնպես, շատերի մոտ իշխողը հուսահատությունն է և իր հարկի ներքո ապրելու թերահավատությունը: Առավել ծանր է այն մարդկանց վիճակը, որոնց տներն ու տարիներով վաստակած սեփականությունը գտնվում են թշնամական ուժերի վերահսկողության տակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատելի է նաև Արցախի ներքին ու արտաքին ճանապահային ենթակառուցվածքների ուղղությամբ ադրբեջանական գրոհայինների կողմից իրականցվող սադրանքների աճը, որն օրինաչափորեն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց, առանց այդ էլ՝ ծանր հոգեվիճակի վրա: Այս ամենին գումարվում է հանրապետությունում տիրող փաստացի անիշխանությունը, որի պայմաններում հայ բնակչությունն օրեցօր կորցնում է ապագայի հանդեպ լավատեսությունը: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները որքանով սակավ, այնքանով դժվար են:

Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է… Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն»,-գրել է Հասրաթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով