Հասկանո՞ւմ ես, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում.Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ, հարցազրույցումդ ասում ես, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, իսկ մինչ այդ ասում ես՝ 6 ամիս դեռ ուզում եմ մնալ։

Հիմա, դու պատկերացնո՞ւմ ես քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած, ինչ որ բանի շուրջ բանակցելիս։

Հասկանո՞ւմ ես, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես, ի՞նչ ասես, երբ պարտվեցիր, մեզ էլ էս վիճակին հասցրեցիր։

Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա, որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է։

Վերջին քայլդ արա՝ թող գնա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով