«Գողագանով ստանալու» երեւույթը որոշել են օրինականացնել.«Հրապարակ»

Կառավարությունը պատրաստվում է Դատական ակտերի հարկադիր կատարման՝ ԴԱՀԿ մասնավոր ծառայության մասին օրենք ընդունել։ Նիկոլ Փաշինյանը, ով որոշել էր կատաղի պայքար մղել քրեական ենթամշակույթի եւ գողականների դեմ, որոշել է օրինականացնել «գողականով ստանալու» երեւույթը։

Այն, ինչ պետական ԴԱՀԿ ծառայությունը չի կարողանալու օրենքով ստանալ քաղաքացուց, արդեն կարող է անել այն մասնավոր ծառայությունը, որը պատրաստվում են ստեղծել։  Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 20-ին։

Սա նաեւ հերթական ապացույցն է այն բանի, որ պատերազմից եւ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանն իր քանդող, ավերող թիմով հեռանալու կամ գոնե մեզ մնացած երկրի վերքերը բուժելու փոխարեն զբաղված է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելով, այլեւ գործող կառույցները քանդելով եւ նոր անարխիա ստեղծելով։ Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից բառացիորեն օրեր անց Փաշինյանը գերիների եւ անհետ կորածների հարցերի փոխարեն իր թիմում ապօրինի գույքի վերադարձման թեմայով խորհրդակցություն էր հրավիրել։

Շրջանառության մեջ դրված այս նախագծում, որպես հիմնավորում, թե ինչու պետք է այս ծառայությունը մասնավորին հանձնվի, շշմեցնող բացատրություն են ներկայացնում՝ չթաքցնելով, որ նոր համակարգով ՀՀ քաղաքացիներին ցանկացած եղանակով կեղեքելու ճանապարհ են բացում․ «Հարկադիր կատարման ներկայիս համակարգում հարկադիր կատարողին կատարողական վարույթի արագ ու առավելագույն պատշաճ կերպով իրականացման համար առանձին հարկադիր կատարողների խրախուսման առկա գործիքակազմերը բավարար չեն՝ համարժեք արձագանքելու հարկադիր կատարողների առանձին ջանասիրությանը, կատարողական վարույթի առանձին տեսակների համար կատարողական ծախսերի չափերը հաստատուն են՝ անկախ կոնկրետ կատարողական վարույթով կատարված կատարողական գործողություններից, կատարված աշխատանքի, կատարողական վարույթի տեւողության, բարդության, հարկադիր կատարողի կողմից գործադրված ջանքերի եւ կատարողական ծախսի ու հարկադիր կատարողի վարձատրության միջեւ առկա չէ ուղիղ համեմատական կապ։

Ընդ որում, հիշատակվող խնդիրները չեն կարող լուծվել պետական համակարգի մյուս օղակներից առանձին, եւ դրանց հաղթահարումը հնարավոր է միայն կա՛մ պետական ողջ համակարգում վարձատրության բարձրացմամբ եւ վարձատրության չափի վերանայմամբ, ինչը պահանջում է պետական բյուջեից ահռելի ֆինանսական ծախսեր, կա՛մ այլընտրանքային համակարգի ներդրմամբ»։

Մինչդեռ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտն իրենից կներկայացնի մրցակցային համակարգ, այն է՝ «յուրաքանչյուր հարկադիր կատարողի հաջողությունը եւ եկամտաբերությունն ուղիղ համեմատական են իր գործունեության արդյունավետությանը, ինչն էլ իր հերթին մշտական մոտիվացվածության խթան է»:

Կարգավորման նպատակը, ըստ կառավարության, հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է՝ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի ներդրման միջոցով:

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով