Անցավ երկուսուկես տարի։ Մարդիկ կան հասկացան, իսկ որոշները դեռ շարունակում են անգիտակցաբար հավատալ Նիկոլ Փաշինյանին

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ Ուրումյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է

«Անցավ երկուսուկես տարի։ Մարդիկ կան հասկացան, իսկ որոշները դեռ շարունակում են անգիտակցաբար հավատալ Նիկոլ Փաշինյանին։
Այդ նույն անգիտակից վիճակում գտնվող մարդկանց ներկա վիճակի մեղավորը կրկին Նիկոլնն է, քանի որ նա տարիներ շարունակ այնպիսի վարպետությամբ է մատուցել կեղծիքները, որ մինչև օրս այդ մարդիկ իրականությունը տեսնել և զգալով միևնույն է չեն կարողանում դուրս գալ այդ կեղծիքի ճահճից։ Կեղծիքի վարպետը այնպես է հրամցրել ժողովրդին, որ ներկա երկրի իրական լուրջ խնդիրների` հողատու առկայության պարագայում դեռ շարունակում են հավատալ նրան, որ նա եկել է ինչ-որ բան փոխելու, եկել է երկիրը պահպանել և զարգացնելու, բայց այն ինչ նա ԱՐԵՑ լրիվ հակառակը։
Վաղուց գիտենք իրենց, և իրենց ապազգային գործունեությունները, հիմա պետք է միասնական ժողովրդով պայքարենք երկրում տիրող Հայի տեսակի վերացման փորձերի դեմ։ Ո’չ Նիկոլը ոչ էլ մեկ այլ պաշտոնյա ձեր չի պահպանելու հայրենիքը, ձեր երեխային չի կերակրելու, և ո’չ էլ դաստիարակելու է ինչպես հարկն է, ինչպես իրական Հայն է։
Խի՞ եք կուրացել։ Մի հատ ուշքի եկեք, հասկացեք թե այս իշխանությունը ինչ է անում, և ուր է տանելու մեր հայրենիքը։
Վերացրեք ձեր այդ անհայրենիք մտածողությունը։ Վերացրեք ապազգային գործունեությամբ զբաղվող մարդկանց կողքին կանգնելը։ Սրա վերջը լավ չի լինելու հիշեք, եթե խելքի չգաք։
Խելքի էլ չգաք, կան խելքի եկած իրական Հայեր, որոնք թույլ չեն տալու, որոնք պայքարելու են մինչև վերջ։
Սպասեք Սերժ Սարգսյանի հերթական խոսելուն, այդ ժամանակ վստահ եմ շատ շատերը փոխելու են իրենց տեսակետը։ Շատերը զղջալու են, շատերը ներողություն են խնդրելու.»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով