Դու՛, Նիկոլ Փաշինյան, եթե դու հաշվի չէիր առնելու ժողովրդի կարծիքը, այդ դեպքում նույն հաջողությամբ կարող էիր 18-19-ին կանգնեցնել պատերազմը, ընդ որում, մենք չէինք ունենա այսքան զոհեր և վիրավորներ

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ կարևոր էր այս ժամանակահատվածում և շատ հարցերին պատասխան տվեց և լույս սփռեց, բայց հասկանալու համար, թե ինչու հասանք այս իրավիճակին, պետք է մի փոքր պատմական անդրադարձ կատարել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ոստիկանության փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը։

Շիրինյանը պատահական չհամարեց սևերի-սպիտակների, նախկինների, թալանչիների բաժանումը, ըստ էության, հանցավոր մտադրություններն իրականություն դարձնելու համար այս իշխանությունները վարկաբեկեցին Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին, նախկին նախագահներին, կեղծ օրակարգ առաջ քաշեցին՝ թալանչիների վերաբերյալ, մինչդեռ որևէ քրեական գործի քննություն դեռևս չի ավարտվել։ Ըստ Շիրինյանի՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ այս ժամանակահատվածում ձևավորվել է հանցավոր խումբ և միայն Նիկոլ Փաշինյանին մեղադրելը սխալ է, որովհետև այդ բանդայի մեջ իրենց գործունեությունն ունեցել են նաև մնացած իշխանավորները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՊՆ հանգիստ խղճով թողնում գնում է և որևէ հայտարարություն չի անում, ընդամենը՝ ես պատասխանատու եմ կամ պատասխանատվություն եմ կրում, բայց ինչի՞ համար ես պատասխանատվություն կրում։ 5000-ից ավել զոհեր ունենք»,- ասաց Շիրինյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունների հանցավոր մտադրությունը բացահայտվում է և ՌԴ նախագն էլ հստակ ասաց, որ այս ժամանակահատվածում Շուշիի վերաբերյալ որևէ խոսք չի եղել և, ըստ էության, հոկտեմբերի 18-19-ին հնարավոր էր պատերազմը կանգնեցնել և այդ ժամանակահատվածում հարյուրավոր զոհեր չէինք ունենա, այդ տարածքները հանձնված չէին լինի։

«Դու՛, Նիկոլ Փաշինյան, եթե դու հաշվի չէիր առնելու ժողովրդի կարծիքը, այդ դեպքում նույն հաջողությամբ կարող էիր 18-19-ին կանգնեցնել պատերազմը, ընդ որում, մենք չէինք ունենա այսքան զոհեր և վիրավորներ, 10.000-ից ավելի վիրավոր ունենք»,- ասաց Շիրինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է ԱՀ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը՝ Շիրինյանն արձանագրեց, որ հանդիպման ժամանակ դրված էր միայն ՀՀ դրոշը, մինչդեռ նախկինում դրվում էր նաև և ԱՀ, և ՀՀ դրոշը։

«Հիմա ինչ կարող ենք ենթադրել դրանից, որ այլևս Արցախը Հայաստան է և վերջ, թե Արցախն այլևս գոյություն չունի։ Բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալված է»,- նշեց Շիրինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով