Դիմակավորված ոստիկանների անվան տակ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամները ․ Mediaport

 

Դիմակավորված ոստիկանների անվան տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա երեկ հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամներ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Վահե Խանդիլյանը Արտակ Մանուկյանը և խմբավորման ևս 7 անդամներ,-այս մասին հայտնում է տելեգրամյան Mediaport ալիքը։
Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով։
Նշենք, որ «Հեղափոխության պահապան» կոչվող խմբի անդամները Արտակ Սերգոյանի հրահանգով՝ մի շարք ակցիաներ են արել ի պաշտպանություն Դոն Պիպոյի, երբ նա ձերբակալված էր։ Այս օրերին էլ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ գործող այս հանցավոր խմբի անդամները, փաստացի, հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով