Դիմակավորված ոստիկանների անվան տակ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամները ․ Mediaport

 

Դիմակավորված ոստիկանների անվան տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա երեկ հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամներ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Վահե Խանդիլյանը Արտակ Մանուկյանը և խմբավորման ևս 7 անդամներ,-այս մասին հայտնում է տելեգրամյան Mediaport ալիքը։
Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով։
Նշենք, որ «Հեղափոխության պահապան» կոչվող խմբի անդամները Արտակ Սերգոյանի հրահանգով՝ մի շարք ակցիաներ են արել ի պաշտպանություն Դոն Պիպոյի, երբ նա ձերբակալված էր։ Այս օրերին էլ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ գործող այս հանցավոր խմբի անդամները, փաստացի, հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից։

 

Փաշինյանի որդին ճաշել է կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Իսկանդարյանի հետ

18.11.2020

Կրկնեմ հարցս` որտեղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը.Նարեկ Մալյան

17.11.2020

Ինչպես տեղեկացանք լրահոսից այսօր իր մահկանացուն կնքեց Արցախի հերոս գեներալ ֊ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը , պարզվեց ծոցագրպանում էր պահում ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի լուսանկարը

19.11.2020

Փաշինյանը զանգել է Արայիկ Հարությունյանին և պահանջել է հեռացնել այդ գեներալին՝ իր կնոջ հետ կոպիտ խոսելու համար. Արամ Գաբրելիանով

15.11.2020

Պարզվում է` պաշտպանության բանակին նվիրատվության քողի տակ Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից` բնականաբար 20 գրել են 5 տվել.Ալեքսանդր Կոչուբաև

15.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով