Չի վաճառվում` Հայրենասիրությունը` մարդկային արժեհամակարգը` հավատարմությունը` մարդ լինելը.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Սերժ Սարգսյանը իշխանությունը չի’ նվիրել նիկոլին, այլ կատարել է ժողովրդի` ցանկությունը և պահանջը, որի’ց ելնելով անցնցում հրաժարական է տվել։ Բավականին սխալ է մեղադրել մի մարդու ո’վ ահռելի բան է արել երկրի համար, ով շատ սիրելով իր ժողովրդին գնաց այդ քայլին։ Իշխանությունից հրաժարվելը դա այդքան էլ հեշտ չէ, բայց Սերժ Սարգսյանը այդ մարդը չէ, նա արեց դա, որն հասու է միայն վեհ անձնավորության տեր մարդկուն։
Մոռացել եք թե ո’նց էիք ձեզ կոտորում գարնան գռգռված կատվի պես, ո’նց էիք անհասիկ ուղեղներով հավատում կեղծիքներին։ Հեշտ է պահանջել, անել, իսկ երբ արդեն սխալվել եք նոր այդ ժամանակ սկսում եք մեղադրել մեկ այլ մարդու` որն բացարձակ մեղավոր չէ։ Խորհուրդս Ձեզ փոխեք ձեր այդ կարծիքը, դա միանշանակ սխալ է։ Նորից եմ կրկնում` Սերժ Սարգսյանը չի հանձնել իշխանությունը նիկոլին, այլ ժողովուրդն է այդպես ցանկացել։ Մեղավորներին փնտրեք ձեր կողքին։
Հաջողվեց ձեզ հասնել ձեր նպատակին, բայց ի’նչ գնով այն վաճառեցիք ու հիմա ի’նչ գնով եք փորձում գնել այն։
Չի վաճառվում` Հայրենասիրությունը` մարդկային արժեհամակարգը` հավատարմությունը` մարդ լինելը։
Դուք վաճառեցիք ամբողջ փաթեթը, հավատալով գոյություն ունեցող, բայց իրենցից ոչինչ չներկայացնող ոչինչներին։
Ձեզ համոզեցին, որ վաճառեք այդ ամենն, և որոշ ժամանակ անց կստանաք այն ինչ ձեզ այսքան տարի պետք է եղել։
Իրական մյուս կողմի մասին չիմանալով գնացիք և վաճառեցիք։ Ձեր այդ վաճառված լինելու փաստը դուք դա զգում եք սեփական մաշկի վրա։
Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Սերժ Սարգսյանի համար րոպեների հարց էր, ընդամենը հրաման էր տրվում և ցրվում էր ամբողջ կեղծիքների հիմքով կառուցված վաճառատեղին, բայց չէ, չարվեց այդպես, որովհետև պաշտոնի մարդ չէ, ժողովուրդը իր համար բացարձակ բարձր արժեք է ու չէր կարող իրեն թույլ տալ բռնության հրաման արձակել իր ժողովրդի դեմ, բայց այսօր տեսնում ենք նման հրամաններ հենց նույն կեղծիքի վաճառատան պարագլխի կողմից։ Տիկնայք և պարոնայք, այն ժամանակ ձեզ պատերով կտայիք, բայց այսօր մի տեսակ բոլորդ լուռ եք։
Ինչևէ…
Մեզ պետք է հզոր թիկունք, և այդ թիկունքը Սերժ Սարգսյանն է։ Անկախ նրանից դուք դրանում համաձայն եք թե’ոչ։ Միակ խելամիտ լուծումը Սերժ Սարգսյանի վերադարձն է, և իր շուրջը համախմբվելն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով