Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։

«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել է Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով