Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի.Արթուր  Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար  Արթուր  Ղազինյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է

«Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից:
Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին:
Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի:
Քանի հարյուր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհվում են ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ . . .»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով