Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա. ջրամբարը սնուցվում էր Շուշիից. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:

Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:

Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի,  կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով