Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում:

«Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի, ապա և պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում: 2016 թ. քառօրյա պատերազմի օրերին նրա անձնուրաց գործողությունները Հայրենիքը բարձր էր գնահատել՝ արժանացնելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել:

Մենմեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով