Արա Սաղաթելյանը քիչ առաջ ազատ արձակվեց

«Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ։ Ինձ ձերբակալելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր»,- քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դուրս գալով ՁՊՎ-ից։

Հիշեցնենք,  որ Սաղաթելյանը ձերբակալվել էր Արցախի հողերը Փաշինյանի կողմից ադրբեջանցիներին հանձնելու դեմ բողոքի ակցիաների առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով