Ամարասը ռուս խաղաղապահների հսկողության տակ է

 

Արցախի Ամարասը ռուս խաղաղապահների հսկողության տակ է՝ այնտեղ ծածանվում է ՌԴ դրոշը, գրում է «Կոմերսանտը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ պատերազմն Ադրբեջանի և ԼՂՀ միջև ավարտվել է 2 շաբաթ առաջ, սակայն հայկական կողմի տարածքային զիջումների հարցն անորոշ է մնում։

«Ադրբեջանին անցնող տարածքների ցանկը հրապարակվել է միայն նոյեմբերի 23-ին՝ 121 անվանում։ Սակայն, հեռավոր գյուղերի բնակիչներին դա հազիվ թե ինչ-որ բանով օգնի՝ ինտերնետ չկա, իսկ բջջային կապը շատ վատն է»,-գրում է պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականի թղթակից Ալեքսանդր Չերնիխը, պատերազմի արդյունքում Ամարասը հայտնվել է «չճանաճված հանրապետության նոր սահմանին՝ մի քանի օր ոչ ոք չգիտեր, թե որ պետությանն է այն այժմ պատկանում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվեց, որ Ամարասի վրա ռուսական դրոշն է ծածանվում, բայց խաղաղապահների մշտական դիրք այնտեղ չկա՝ նրանք ամեն օր պարեկություն են անում։

Խաղաղապահների բազան գտնվում է հարևան գյուղերից մեկում։ Հրամանատարը համաձայնվել է զրուցել, բայց չի չանկացել, որ իր անունը հրապարակվի։«Ամարասը 100 տոկոսով հայկական տարածք է։ Մեր դրոշն ենք բարձրացրել՝ ցույց ենք տալիս, որ այն մեր պաշտպանության տակ է։ Ադրբեջանական կողմից սադրանքներ չկան։ Նա նշել է, որ տեղի բնակչության հետ «հարաբերություններն իդեալական են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով