73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.today

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատերազմի ամենաթեժ օրերին 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին, այս մասին տեղեկացնում է Yerevan.Today–ը՝ նշելով, որ տեղեկությունը նախարարությունը պաշտոնապես հաստատել է։

«Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ  նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա  իրեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ  ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հետևաբար՝  լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով,  նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով  և 8 մլրդ դոլարի հասցված  ՀՀ պետական պարտքով»,– գրում է կայքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով